20:37  ,  8 մարտի, 2019

Պրեմյեր լիգա. Մխիթարյանն առաջ է Մարտիալից, Էրիկսենից, Պեդրոյից, Մանեից եւ Օզիլից (ֆոտո)

Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական Պրեմյեր լիգայի վերջին հանդիպումներում աչքի է ընկնում արդյունավետ խաղով։

Sky Sports–ի ներկայացրած վիճակագրության համաձայն՝ 30–ամյա հայ ֆուտբոլիստը գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ է դառնում 116.1 րոպեն մեկ։ Այդ ցուցանիշով Մխիթարյանն առաջ է Անտոնի Մարտիալից, Կրիստիան Էրիկսենից, Պեդրոյից, Սադիո Մանեից եւ Մեսութ Օզիլից։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 18 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում