20:08  ,  8 մարտի, 2019

«Արարատն» ունի նորեկ Բուրկինա Ֆասոյից

Մինչեւ ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը Երեւանի «Արարատը» հասցրել է կատարել եւս մեկ ձեռքբերում։

Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմի կազմը համալրել է Բուրկինա Ֆասոյի «Սալիտաս» ակումբի 21–ամյա հարձակվող Իսմայել Լինգանին, որը երեք հանդիպում է անցկացրել Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականում։

Լինգանին մասնակցել է «Ալաշկերտի» երկրորդ թիմի դեմ Հայաստանի Առաջին խմբի առաջնության հանդիպմանը, որն ավարտվել էր 2։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով