14:08  +04,  8 մարտի, 2019

Ունիվերսիադա. Աշոտ Կարապետյանը 48-րդն է, Հարություն Հարությունյանը չի հատել եզրագիծը

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում անցկացվող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերում մարտի 8-ին պայքարի մեջ են մտել հայ լեռնադահուկորդները: Աշոտ Կարապետյանը եւ Հարություն Հարությունյանը հանդես են եկել հսկա ոլորավայրէջքում: Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից Կարապետյանը 2:10.66 արդյունքով գրավել է 48-րդ տեղը, իսկ Հարություն Հարությունյանը չի հատել եզրագիծը, փոխանցում է ՀԱՕԿ լրատվականը:

Մարտի 11-ին Աշոտ Կարապետյանը եւ Հարություն Հարությունյանն ուժերը կփորձեն նաեւ ոլորավայրէջքում: Ձմեռային Ունիվերսիադայում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ