10:20  ,  8 մարտի, 2019

ՉԼ. Սիմուլյացիայի դասեր՝ Էդին Ջեկոյից

Իտալական «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն սիմուլյացիայի է դիմել պորտուգալական «Պորտուի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում: Միջադեպը տեղի է ունեցել 56-րդ րոպեին, երբ Ջեկոն ընդհարվել է Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Պեպեի հետ: Այդ դրվագից հետո հանդիպման գլխավոր մրցավար Ջունեյթ Չակիրը դեղին քարտ է ցուց տվել ե՛ւ Պեպեին, եւ՛ Ջեկոյին:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Պորտուն» լրացուցիչ ժամանակում հաղթել էր 3:1 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ: Հռոմում կայացած առաջին խաղում իտալական ակումբն ուժեղ էր գտնվել 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում