22:04  ,  7 մարտի, 2019

Առաջին լիգա. «Յունիոր-Սեւանը» խփել է 8 գոլ

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 20-րդ տուրում առաջատար «Յունիոր-Սեւանը» հյուրընկալվելիս 8 անպատասխան գնդակ է ուղարկել «Գանձասար-Կապան-2»-ի դարպասը:

Երկրորդ տեղում գտնվող «Երեւանը» 3:0 հաշվով ուժեղ է գտնվել «Փյունիկ-2»-ից:

«Յունիոր-Սեւանը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 61 միավորով, «Երեւանը» հետ է 10 միավոր:

Հայաստանի Առաջին խումբ, 20-րդ տուր

«Գանձասար-Կապան-2» - «Յունիոր Սեւան»՝ 0:8

«Փյունիկ-2» - «Երեւան»՝ 0:3

«Բանանց-2» - «Լոկոմոտիվ»՝ 0:0

«Արարատ-2» - «Ալաշկերտ-2»՝ 2:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում