17:09  ,  7 մարտի, 2019

Հայաստանի Մ-18 հավաքականը երկրորդ խաղում էլ պարտվեց հունգարացիներին

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականն Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում երկրորդ հանդիպումն է անցկացրել Հունգարիայի Մ-18 թիմի հետ եւ պարտվել է 0։3 հաշվով։ Առաջին խաղում եւս պարտվել էին հայ ֆուտբոլիստները՝ 0։5։


Հայաստանի Մ-18 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով․


12․ Արման Ներսիսյան, 16. Արթուր Բարսեղյան (4. Արման Ղազարյան, 46), 17. Կարեն Մուրադյան, 14. Պետրոս Մանուկյան, 3. Վոլոդյա Սամսոնյան (15. Ռուդիկ Սարգսյան, 83), 13. Հայկարամ Մուրադյան (21. Պատվական Ավետիսյան, 59, 5. Արտակ Ասատրյան, 80), 6. Սերգեյ Մկրտչյան (23. Ռուբեն Եսայան, 46), 11. Նարեկ Գրիգորյան (9. Գրենիկ Պետրոսյան, 46), 7. Մամիկոն Դերմեջյան  (18. Գրիգոր Հովհաննիսյան, 61, 2. Ռաֆիկ Շաքարյան, 71), 10. Ժիրայր Շաղոյան (20. Նարեկ Ալավերդյան, 58), 22. Արամ Քոլոզյան (19. Նարեկ Աղասարյան, 56)։


Պահեստայիններ՝  1. Հարություն Մելքոնյան, 8. Միքայել Միրզոյան։


Գլխավոր մարզիչ՝ Կարեն Բարսեղյան։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում