14:10  ,  7 մարտի, 2019

«Բարսելոնայից» հեռացած կիսապաշտպանը դարձավ Ինյեստայի թիմակիցը (ֆոտո)

«Բարսելոնայից» հեռացած կիսապաշտպան Սերխի Սամպերը կարիերան կշարունակում «Վիսել Կոբեում», հաղորդում է ճապոնական ակումբի մամուլի ծառայությունը։ 24-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա նախկին թիմակից, լեգենդար իսպանացի Անդրես Ինյեստայի հետ։ «Վիսել Կոբեում» են խաղում նաեւ հարձակվող Դավիդ Վիլյան ու Լուկաս Պոդոլսկին։

Սամպերը կատալոնական ակումբի ակադեմիայի սան է։ Նա «Բարսելոնայի» համակարգում էր 2001 թվականից, իսկ նորամուտը գլխավոր թիմում նշել էր 2014-ին։ Վարձակալությամբ խաղացել է նաեւ «Գրանադայում» եւ «Լաս Պալմասում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում