10:35  ,  7 մարտի, 2019

NBA. Լեբրոն Ջեյմսը շրջանցեց Մայքլ Ջորդանին

«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, 31 միավոր հավաքելով «Դենվերի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում, դարձել է լիգայի պատմության չորրորդ ամենաարդյունավետ խաղացողը: Ամերիկացի բասկետբոլիստը միավորների քանակը հասցրել է 32 293-ի:

Ջեյմսը շրջանցել է ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանին, որը հավաքել է 32 292 միավոր:

NBA-ի պատմության ամենաարդյունավետ բասկետբոլիստների ցուցակում Լեբրոնին գերազանցում են Կոբի Բրայանտը (33 643 միավոր), Կարլ Մելոունը (36 928) եւ Քարիմ Աբդուլ-Ջաբարը (38 387):

«Դենվերի» դեմ տնային խաղում «Լեյքերսը» պարտվել է 99:115 հաշվով՝ կրելով չորրորդ անընդմեջ պարտությունը: Լոս Անջելեսի թիմը 10-րդն է Արեւմտյան գոտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում