02:37  ,  7 մարտի, 2019

ՉԼ. «Պորտուն» լրացուցիչ ժամանակում հաղթահարեց «Ռոմայի» արգելքը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում պորտուգալական «Պորտուն» լրացուցիչ ժամանակում 3:1 հաշվով հաղթեց իտալական «Ռոմային» եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Կողմերը մեկական գոլ փոխանակեցին առաջին խաղակեսում: Դաշտի տերերի կազմում աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Տիկինյոն: Մինչեւ ընդմիջում հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը իտալացի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսիի իրացրած 11 մետրանոցի շնորհիվ:

Երկրորդ խաղակեսում «Պորտուի» հարձակվող Մուսա Մարեգան խփեց դաշտի տերերի երկրորդ գոլը: Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, քանի որ առաջին խաղում «Ռոման» հաղթել էր 2:1 հաշվով:

Լրացուցիչ ժամանակում «Պորտուն» խփեց եւս մեկ գոլ: 117-րդ րոպեին 11 մետրանոցը դիպուկ իրացրեց  բրազիլացի պաշտպան Ալեքս Տելեսը:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Պորտու» (Պորտուգալիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 3:1 (հիմնական ժամանակ՝ 2:1, լրացուցիչ ժամանակ՝ 1:0) (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 1:2)

Տիկինյո, 27, Մուսա Մարեգա, 52, Ալեքս Տելես, 117, 11մ - Դանիելե Դե Ռոսի, 37, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում