00:47  ,  7 մարտի, 2019

Չեմպիոնների լիգա. Առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում շարունակվում են 1/8 եզրափակիչի  պատասխան հանդիպումները:

Ֆրանսիական ՊՍԺ-ն ընդունել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»: Առաջին խաղակեսից հետո 2:1 հաշվով հաղթում են հյուրերը: Արդեն երկրորդ րոպեին բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն օգտվեց ՊՍԺ-ի գերմանացի պաշտպան Տիլո Կերերի անհաջող հետփոխանցումից դեպի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը եւ գրավեց դատարկ դարպասը: 12-րդ րոպեին դաշտի տերերի իսպանացի պաշտպան Խուան Բերնատը վերականգնեց հավասարությունը: Գոլային փոխանցումը կատարեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն: 30-րդ րոպեին Լուկակուն ձեւակերպեց դուբլ: Անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հեռվից հարված կատարեց, Բուֆոնը որսաց գնդակը, սակայն անսպասելիորեն բաց թողեց, ինչից էլ օգտվեց Լուկակուն:

Հիշեցնենք, որ առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել է 2:0 հաշվով:

Օրվա մյուս խաղում իտալական «Ռոման» հյուրընկալվել է պորտուգալական «Պորտուին»: Կողմերը մեկական գոլ են փոխանակել: Առաջին խաղակեսում դաշտի տերերի կազմում աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Տիկինյոն: Մինչեւ ընդմիջում հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը իտալացի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսիի իրացրած 11 մետրանոցի շնորհիվ:

Առաջին խաղում «Ռոման» ուժեղ է եղել 2:1 հաշվով:

Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ, առաջին խաղակես

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 1:2 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 2:0)

Խուան Բերնատ, 12 - Ռոմելու Լուկակու, 2, 30

«Պորտու» (Պորտուգալիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 1:1 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 1:2)

Տիկինյո, 27 - Դանիելե Դե Ռոսի, 37, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում