09:09  ,  7 մարտի, 2019

Եվրոպայի լիգա. Օրվա խաղերի անոնս

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մարտի 7-ին կմեկնարկի 1/8 եզրափակիչը:

Փլեյ-օֆֆի առաջին փուլում Բելառուսի չեմպիոն Բորիսովի ԲԱՏԷ-ին պայքարից դուրս թողած Լոնդոնի «Արսենալը» կհյուրընկալվի ֆրանսիական «Ռենին», որը 1/16 եզրափակիչում 2 խաղերի արդյունքում հաղթել էր իսպանական «Բետիսին» (3։3, 3։1)։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գործող հաղթողն է Մադրիդի «Աթլետիկոն», որն այս տարի հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում։

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

«Ռեն» (Ֆրանսիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 21:55 (Երեւանի ժամանակով)

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 21:55

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Սլավիա» (Չեխիա)՝ 21:55

«Զենիթ» («Ռուսաստան») - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 21:55

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Բենֆիկա» («Պորտուգալիա»)՝ 21:55

«Չելսի» (Անգլիա) - «Դինամո Կիեւ» (Ուկրաինա)՝ 00:00

«Նապոլի» (Իտալիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 00:00

«Վալենսիա» (Իսպանիա) - «Կրասնոդար» (Ռուսաստան)՝ 00:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով