23:52  ,  6 մարտի, 2019

Հայկական ակումբների դիրքերը ՈւԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ՈւԵՖԱ-ն թարմացրել է ակումբային վարկանիշային ցուցակը: 4 մրցաշրջանների ընթացքում եվրագավաթային մրցաշարերում մեկական փուլ հաղթահարած նախորդ 3 տարիների Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» առաջատար դիրք է զբաղեցնում հայկական ակումբների թվում:

450 ակումբների մեջ «Ալաշկերտը» 4.5 գործակցով զբաղեցնում է 215-րդ տեղը: Հայկական ակումբներից ՈւԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում ընդգրկված են նաև «Փյունիկը» (280-րդ տեղ), «Բանանցը» (358), «Շիրակը» (375) և «Գանձասար-Կապանը» (402):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով