22:17  ,  6 մարտի, 2019

Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրում 8-րդն է

Կրասնոյարսկում ընթացող Համաշխարհային ձմեռային ուսանողական խաղերի գեղասահքի մրցաշարում տեղի է ունեցել տղամարդկանց մենասահքի կարճ ծրագիրը: Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը 78.73 միավորով գրավել է 8-րդ տեղը եւ ստացել է մարտի 7-ին ազատ ծրագրում հանդես գալու իրավունք, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը: Կարճ ծրագրին մասնակցել է 26 գեղասահորդ, 24-ն անցել է հաջորդ փուլ:

Գեղասահքի մրցաշարի կանանց պայքարին կմասնակցի նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը, որը կարճ ծրագրով հանդես կգա մարտի 8-ին: Ձմեռային Ունիվերսիադայում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում