19:48  ,  6 մարտի, 2019

Ռոդնինայի անվան գեղասահքի երեւանյան մարզադպրոցը, հնարավոր է, անվանափոխվի

Երեւանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցը, հնարավոր է, անվանափոխվի: Այս նախաձեռնությամբ են որոշել հանդես գալ ԱԺ մի քանի պատգամավորներ: Համաձայն շրջանառվող լուրերի, պատգամավորները մտադիր են Երեւանի ավագանուն առաջարկել փոխել մարզադպրոցի անունը:

Պատճառը՝ վերջերս անվանի գեղասահորդուհու այցն էր Բաքու եւ նրա հարցազրույցը ադրբեջանական լրատվամիջոցին հայերի կողմից իբրեւ թե իրագործված վայրագությունների մասին:

Հիշեցնենք, որ Երեւանի գեղասահքի մարզադպրոցը եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Իրինա Ռոդնինայի անունով է կոչվել 2015 թվականին՝ համաձայն Երեւանի քաղաքապետարանի ընդունած որոշման: Մարզադպրոցի նորակառույց շենքի պաշտոնական բացումը տեղի էր ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 5-ին, որին մասնակցել էր անձամբ եռակի օլիմպիական չեմպիոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում