18:17  ,  6 մարտի, 2019

ԱԱ. Հայաստանի հավաքականը պարտվեց ռուսներին

Աստանայում ընթացող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 0.5:3.5 հաշվով պարտվեց Ռուսաստանի թիմին: Էլինա Դանիելյանը սպիտակներով պարտվեց Կատերինա Լագնոյին, Աննա Սարգսյանը սպիտակներով՝ Ալեքսանդրա Գորյաչկինային, Սիրանուշ Ղուկասյանը սեւերով՝ Օլգա Գիրյային: Լիլիթ Մկրտչյանը սեւերով ոչ ոքի խաղաց Վալենտինա Գունինայի հետ:

Տուրի մյուս դիմակայություններում Ուկրաինան 4:0 հաշվով հաղթեց Եգիպտոսին, ԱՄՆ-ն՝ Հունգարիային 3:1 հաշվով, Չինաստանը՝ Վրաստանին 2.5:1.5 հաշվով: Ոչ ոքի ավարտվեց Ղազախստան – Հնդկաստան դիմակայությունը:

Ռուսաստանն ու Չինաստանը 4-ական թիմային միավորով առաջատարներն են: Ուկրաինան ու ԱՄՆ-ն ունեն 3-ական միավոր, Հայաստանն ու Հնդկաստանը՝ 2-ական միավոր, Վրաստանն ու Ղազախստանը՝ 1-ական միավոր: Հունգարիան ու Եգիպտոսը երկուական պարտություն են կրել:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանը 4:0 հաշվով հաղթել էր Եգիպտոսին: Երրորդ տուրում հայ շախմատիստուհիները կմրցեն Հնդկաստանի թիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում