16:54  ,  6 մարտի, 2019

«Լոռին» ու «Շիրակը» հաղթանակներ տարան

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում Վանաձորի «Լոռին» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Արցախին», իսկ Գյումրիի «Շիրակը» Երեւանում 2:0 հաշվով ուժեղ գտնվեց «Արարատից»:

«Լոռիի» կազմում դուբլի հեղինակ դարձած Հաիթիի հավաքականի հարձակվող Ջոնել Դեսիրեն 10 գոլով հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող Իվայլո Դիմիտրովին, որն այս ձմռանն «Արարատ-Արմենիայից» տեղափոխվել է ղազախական «Ժետիսու»:

«Լոռին» պաշտոնական խաղերում առաջին հաղթանակը տարավ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ եւ 29 միավորով 5-րդ տեղում է: «Շիրակը» 26 միավորով 6-րդն է, իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակող «Արցախն» ու «Արարատն» ունեն 13-ական միավոր:

Հայաստանի առաջնություն, 21-րդ տուր

«Արարատ» - «Շիրակ»՝ 0:2

Նտիկա Բոնդոմբե, 17 (ինքնագոլ), Մուսա Բակայոկո, 48 (11մ)

«Լոռի» - «Արցախ»՝ 2:0

Ջոնել Դեսիրե, 10, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում