15:11  ,  6 մարտի, 2019

Չեմպիոնների լիգա. Խաղային օրվա լավագույն դրվագը՝ Դուշան Տադիչից

Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Դուշան Տադիչի գործողությունը Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ճանաչվել է խաղային օրվա լավագույն դրվագ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Սերբ ֆուտբոլիստի գեղեցիկ անցումից ու փոխանցումից հետո հոլանդական ակումբը խփել էր երկրորդ գոլը:

Հիշեցնենք, որ Ամստերդամում կայացած առաջին խաղում «Ռեալն» արտագնա հաղթանակ էր տարել 2:1 հաշվով, սակայն պատասխան մրցավեճում սենսացիոն պարտություն կրեց 1:4 հաշվով եւ լքեց պայքարը:

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի նախորդ 3 մրցաշարերի հաղթողն է: Նախորդ անգամ հոլանդական ակումբը 16 տարի առաջ էր նվաճել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում