01:04  ,  6 մարտի, 2019

ԵԱ Մ-23․ Գալստյանի եւ Կավյարադաձեի պայքարը եզրափակիչում թրիլերային էր

Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Սլավիկ Գալստյանը նվաճել է արծաթե մեդալ։ 63 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ մարզիկը մրցել է վրացի Լեւանի Կավյարադաձեի հետ եւ պարտվել է 8։10 հաշվով։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան այս գոտեմարտը որակել է թրիլերային՝ տեսանյութը հրապարակելով սոցիալական ցանցերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում