00:47  ,  6 մարտի, 2019

Չեմպիոնների լիգա․ Առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայում 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումներն են անցկացնում Մադրիդի «Ռեալն» ու Ամստերդամի «Այաքսը» եւ Դորտմունդի «Բորուսիան» ու Լոնդոնի «Տոտենհեմը»։

Ավարտվել են առաջին խաղակեսերը։

Արքայական թիմը Մադրիդում «Այաքսին» պարտվում է 0։2 հաշվով։ Աչքի ընկան մարոկկացի կիսապաշտպան Հակիմ Զիեշն ու բրազիլացի հարձակվող Դավիդ Ներեսը։ Երկու դեպքում էլ գոլային փոխանցումը կատարեց սերբ հարձակվող Դուշան Տադիչը։

Արդեն առաջին խաղակեսում մադրիդյան թիմը կատարեց երկու փոփոխություն։ Իսպանացի հարձակվող Լուկաս Վասկեսին փոխարինեց ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը, իսկ բրազիլացի հարձակվող Վինիսիուսի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն։

Առաջին խաղում արգենտինացի Սանտյագո Սոլարիի գլխավորած թիմը Հոլանդիայում հաղթել էր 2։1 հաշվով։

Դորտմունդում ընթացող խաղում «Բորուսիան» ու «Տոտենհեմը» առաջին խաղակեսում գոլ չխփեցին։ Անգլիայում 3։0 հաշվով հաղթել էր լոնդոնյան թիմը։

Ընդմիջում է։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ, առաջին խաղակես

«Ռեալ» - «Այաքս»՝ 0:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2։1)

Հակիմ Զիեշ, 7, Դավիդ Ներես, 18

«Բորուսիա Դորտմունդ» - «Տոտենհեմ»՝ 0։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝0:3)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում