00:07  ,  6 մարտի, 2019

ԱԱ․ Հայաստանի հավաքականը շանս չտվեց Եգիպտոսին՝ 4։0

Աստանայում մեկնարկած շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի հավաքականը մրցել է Եգիպտոսի թիմի հետ եւ առավելության է հասել 4։0 հաշվով։ Հայաստանի թիմը հանդես է եկել Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Մարիա Գեւորգյան, Սիրանուշ Ղուկասյան կազմով։

Առաջին տուրի մյուս զույգերում Ռուսաստանը 3։1 հաշվով հաղթել է Ղազախստանին, Չինաստանը 3,5։0,5 հաշվով՝ Հունգարիային։ Հնդկաստան – Վրաստան եւ ԱՄՆ – Ուկրաինա դիմակայություններում գրանցվել է ոչ ոքի՝ 2։2։

Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Ռուսաստանի հետ։

Կանանց Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության մասնակցության իրավունքը ստացել է 2018թ. Օլիմպիադայում 6-րդ տեղ գրավելու շնորհիվ: Տղամարդկան թիմը չի մասնակցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում