22:41  ,  5 մարտի, 2019

«Լոռին» 3,5 տարվա պայմանագիր է կնքել նիգերիացի եզրային կիսապաշտպանի հետ

Վանաձորի «Լոռին» 3,5 տարվա պայմանագիր է կնքել նիգերիացի եզրային կիսապաշտպան Ֆրայդի Ուբոնգի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

21-ամյա Ֆրայդին «Լոռի» է տեղափոխվել Նիգերիայի Պրեմյեր լիգան ներկայացնող «Ակվա Յունայթեդ» թիմից, որի կազմում մասնակցել է Աֆրիկայի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը:

Նիգերիայի հավաքականի կազմում 2017 թվականին մասնակցել է WAFU Cup-ի խաղարկությանն ու դարձել փոխչեմպիոն:

«Լոռիի» կազմում Ուբոնգը հանդես կգա 20 համարի մարզահագուստով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս