21:39  ,  5 մարտի, 2019

Երեւանի «Լոկոմոտիվը» ներկայացրել է նորեկների, անցկացրել նոր համազգեստի շնորհանդես

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող Երեւանի «Լոկոմոտիվը» մայրաքաղաքի նախկին «Միկա» մարզահամալիրի մամուլի սրահում ներկայացրել է թիմի նորեկներին, նաեւ անցկացրել է նոր համազգեստի շնորհանդեսը, հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը։ «Լոկոմոտիվը» հանդես կգա իտալական Givova ընկերության համազգեստով։

Ուկրաինացի Անատոլի Պիսկովեցի գլխավորած թիմը համալրել են ուկրաինացի եւ հայաստանցի խաղացողներ․ Տիմոֆեյ Շերեմետա, Նիկիտա Սավչենկո, Իվան Բիլի, Դմիտրի Գորստկա, Եվգենի Զախարչենկո, Օլեգ Լուցենկո, Սերգեյ Դյադչուկ, Դենիս Բոնդարենկո, Եվգենի Գրիգորիուս, Ռաֆայել Ղազարյան, Դավիթ Ասլանյան, Անուշավան Թարվերդյան։

«Լոկոմոտիվի» սեփականատեր Հրաչ Քանանյանը հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանում Բարձրագույն խմբում հանդես գալու հայտ են ներկայացրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում