19:10  ,  5 մարտի, 2019

«Այաքսը» ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» 20-ամյա կիսապաշտպանին

Ամստերդամի «Այաքսը» մտադիր է կազմն ուժեղացնել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորի օգնությամբ։ 20-ամյա նորվեգացի ֆուտբոլիստն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս հոլանդական «Վիտեսում»։ «Այաքսը» պատրաստ է Էդեգորի համար վճարել 20 միլիոն եվրո, սակայն Արքայական ակումբը չի ցանկանում վաճառել հեռանկարային ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը եւ կքննարկի միայն վարձակալության տարբերակ, հաղորդում է Marca-ն։ Էդեգորը եւս ցանկանում է խաղալ «Այաքսում», քանի դեռ շանս չի ստանում «Ռեալում»։

Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում Էդեգորը մասնակցել է 21 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել է 6 գոլային փոխանցում։

Էդեգորը 2015-ին նորվեգական «Ստրյոմսգոդսենից» էր տեղափոխվել «Ռեալ», որը նրան մինչեւ 2018-ի ամառ վարձավճարով տվել էր «Հերենվենին», իսկ անցած ամռանը՝ «Վիտեսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում