09:08  ,  6 մարտի, 2019

Բարձրագույն խումբ. Այսօր կանցկացվի 21-րդ տուրը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում մարտի 6-ին կանցկացվեն 21-րդ տուրի հանդիպումները: Տուրը բաց կթողնի Երեւանի «Բանանցը»:

Մրցաշարային աղյուսակը գլխավորող «Ալաշկերտը» կհյուրընկալվի «Գանձասար-Կապանին», իսկ «Փյունիկը» կընդունի «Արարատ-Արմենիային»: Մյուս զույգերն են՝ «Արարատ» - «Շիրակ» եւ «Լոռի» - «Արցախ»:

Հայաստանի առաջնություն, 21-րդ տուր

«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»՝ 14:00 («Փյունիկ» մարզադաշտ)

«Գանձասար-Կապան» - «Ալաշկերտ»՝ 14:00 (Ավանի Ֆուտբոլի ակադեմիա)

«Արարատ» - «Շիրակ»՝ 15:00 («Բանանց» մարզադաշտ)

«Լոռի» - «Արցախ»՝ 15:00 (Վանաձորի Ֆուտբոլի ակադեմիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում