16:40  ,  5 մարտի, 2019

Բարձրագույն խումբ. 21-րդ տուրը որակազրկման պատճառով բաց կթողնեն 4 ֆուտբոլիստներ

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի հանդիպումները որակազրկման պատճառով բաց կթողնեն 4 ֆուտբոլիստներ, հայտնում է ՀՖՖ կայքը:

Մարտի 6-ին կայանալիք տուրին չեն մասնակցի Դանիել Ստոյկովիչը («Ալաշկերտ»), Մաքսիմ Տրուսեւիչը («Փյունիկ»), Կարեն Հարությունյանը («Արցախ») եւ Սոլոմոն Իմե Ուդոն («Բանանց»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում