15:59  ,  5 մարտի, 2019

Լեւոն Արոնյանը խաղացել է «Բադեն Բադենի» կազմում

Շախմատի Գերմանիայի Բունդեսլիգայում մարտի 1-3-ն անցկացվել են 9-11-րդ տուրերը, որոնց «Բադեն Բադեն» ակումբի կազմում մասնակցել է հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, փոխանցում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից:

9-րդ տուրում Արոնյանը հաղթանակ է տարել Գեորգ Մեյերի նկատմամբ, իսկ 10-րդ եւ 11-րդ տուրերում ոչ ոքի է խաղացել Վլադիմիր Ֆեդոսեեւի եւ Ամեն Բասեմի հետ:

«Բադեն Բադենի» կազմում հանդես է գալիս նաեւ Սերգեյ Մովսեսյանը, որը 9-11-րդ տուրերին ընդգրկված չէ եղել թիմի հիմնական կազմում:

11-րդ տուրից հետո «Բադեն Բադենը» 18 թիմային միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում