23:47  ,  4 մարտի, 2019

Խինես Մելենդեսի հանդիպումը հայկական ակումբների ներկայացուցիչների հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը հանդիպել է հայկական ակումբների տեխնիկական տնօրենների և մանկապատանեկան ծրագրերի զարգացման պատասխանատուների հետ:

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացած հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը:

Խինես Մելենդեսը, Արմեն Գյուլբուդաղյանցը և Արթուր Ազարյանը նշել են, որ միայն ծրագիր գրելը բավական չէ, առավել կարևոր է համատեղ աշխատանքը և դրանց իրականացումն ակումբների կողմից:

Մելենդեսը նշել է, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել մարզչական կրթությանը, հետևողական լինել մարզչական արտոնագրերի շնորհման հարցում: Ըստ Մելենդեսի՝ շատ կարևոր է նաև նոր տեխնոլոգիաների կիրառումը ժամանակակից ֆուտբոլում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս