21:10  ,  4 մարտի, 2019

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com–ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 29–րդ տուրի արտագնա խաղում։

Մխիթարյանը դարպասի ուղղությամբ կատարել է մեկ հարված։ Նրա 32 փոխանցումից թիմակիցներին հասել է 75 տոկոսը։ 30–ամյա ֆուտբոլիստը կատարել է մեկ առանցքային փոխանցում, մեկ անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, երկու անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին, մեկ անգամ խլել է գնդակը, երկու անգամ էլ կասեցրել է գրոհները։

Մխիթարյանը կանոնները խախտել է մեկ անգամ՝ դեղին քարտ ստանալով Հարի Քեյնի դեմ պայքարում։ Նրա դեմ եւս գրանցվել է մեկ խախտում։

Հայ խաղացողը ստացել է 6.99 գնահատական, իսկ լավագույնը «Արսենալի» կազմում եղել է իսպանացի պաշտպան Նաչո Մոնրեալը՝ 7.48։

Հիշեցնենք, որ «Ուեմբլիում» տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով, Մխիթարյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում