20:11  ,  4 մարտի, 2019

Դավիթ Նալբանդյան. Հիմա գործնականում չեմ հետաքրքրվում թենիսով

Աշխարհի նախկին երրորդ ռակետ, արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը խոստովանել է, որ թենիսիստի պրոֆեսիոնալ կարիերան իր համար եղել է աշխատանք եւ հիմա քիչ է հետաքրքրվում թենիսով։

«Հիմա գործնականում չեմ հետաքրքրվում թենիսով։ Հազվադեպ հեռուստատեսությամբ եմ դիտում, երբ տանը այլ զբաղմունք չեմ ունենում։ 2017թ. Ավստրալիայի բաց առաջնությունում Ֆեդերերի հաղթանակի մասին իմացել էի ընկերոջիցս։

Թենիսն ընդամենը աշխատանք էր, որը ես մեծ կրքով էի կատարում։ Հիմա ավելի շատ տարված եմ ավտոմեքենաներով»,– 37–ամյա Նալբանդյանի խոսքը մեջբերում է Tennis World USA–ը։

Նալբանդյանը չորս անգամ հասել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կիսաեզրափակիչ։ Նա պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2013–ին։ Դրանից հետո ուժերն էր փորձել պրոֆեսիոնալ ավտոարշավում, սակայն հաջողություններ չունեցավ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում