09:43  ,  5 մարտի, 2019

«Ռեալ» - «Այաքս». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կընդունի Ամստերդամի «Այաքսին»:

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում Արքայական ակումբին, որի հաղթանակը միջինը գնահատում են 1.65 գործակցով: Հոլանդական ակումբի հաղթանակն ունի 5.50 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4.20:

Օրվա մյուս խաղում Լոնդոնի «Տոտենհեմը» կյուրընկալվի Դորտմունդի «Բորուսիային»: Գերմանական ակումբի հաղթանակն ունի 1.95 գործակից, անգլիացիներինը՝ 3.75, իսկ ոչ ոքին՝ 4.00:

Մարտի 5-ին կայանալիք 2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ռեալը» հաղթել է 2:1 հաշվով, իսկ «Տոտենհեմը» խփել է 3 անպատասխան գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում