09:10  ,  5 մարտի, 2019

Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնս

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մարտի 5-ին կանցկացվեն 1/8 եզրափակիչի 2 պատասխան հանդիպումներ:

Մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կընդունի Ամստերդամի «Այաքսին», իսկ Լոնդոնի «Տոտենհեմն» արտագնա հանդիպում կանցկացնի Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

Օրվա 2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ռեալը» հաղթել է 2:1 հաշվով, իսկ «Տոտենհեմը» խփել է 3 անպատասխան գոլ:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Ռեալ» (Իսպանիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 2:1)

«Բորուսիա Դ.» (Գերմանիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 0:3)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս