16:25  ,  4 մարտի, 2019

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա բոլոր խաղերի մրցավարները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայում այս շաբաթ կայանալիք 1/8 եզրափակիչի պատասխան խաղերի մրցավարներին:

Մարտի 5-ին նախատեսված «Ռեալ» (Իսպանիա) – «Այաքս» (Հոլանդիա) խաղում կաշխատեն գերմանացի մրցավարներ` Ֆելիքս Բրիխի գլխավորությամբ:

Օրվա մյուս խաղի գլխավոր մրցավարն է հոլանդացի Դանի Միկելը, որը կսպասարկի Դորտմունդի «Բորուսիայի» եւ Լոնդոնի «Տոտենհեմի» հանդիպումը: 

Մարտի 6-ին կայանալիք «ՊՍԺ» (Ֆրանսիա) – «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) հանդիպումը կսպասարկի սլվենացի Դամիր Սկոմինայի գլխավորած մրցավարական բրիգադը:

Իտալական «Ռոմայի» ու պորտուգալական «Պորտուի» միջեւ կայանալիք օրվա մյուս խաղի գլխավոր մրցավար է նշանակվել թուրք Ջունեյթ Չակիրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում