11:45  ,  4 մարտի, 2019

Հենրիխ Մխիթարյանը հարսնացուի հետ ներկա է եղել Վահե Բերբերյանի ներկայացմանը (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկա է եղել ամերիկյան մի շարք ֆիլմերի դերասան, աբստրակտ-գեղանկարիչ, բեմադրիչ Վահե Բերբերյանի ներկայացմանը: Այդ մասին Վահե Բերբերյանը հայտնել է Instagram-ում:

«Ինչպիսի երեկո էր Լոնդոնում: Հիանալի էր հանդիսատեսի շարքերում տեսնել Հենրիխ Մխիթարյանին, նրա հարսնացուին եւ մայրիկին: Շնորհակալություն, Լոնդոն: Անհամբերությամբ սպասում եմ վերադառնալուն»,- գրել է Վահե Բերբերյանը՝ հրապարակելով Հենրիխ Մխիթարյանի հետ լուսանկար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Հենրիխ Մխիթարյանը հանդիպում է գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով