01:55  ,  4 մարտի, 2019

«Մարսելը» հաղթեց. Բալոտելի՝ գոլ+սելֆի (ֆոտո)

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրում «Մարսելը» տանը 2:0 հաշվով հաղթել է «Սենտ Էթյենին»:

Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացել է իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին, որը գոլից հետո խաղադաշտում սելֆի է արել թիմակիցների հետ:

Այս հաղթանակից հետո «Մարսելը» շրջանցեց «Սենտ Էթյենին» եւ 44 միավորով բարձրացավ չորրորդ տեղ:

Ֆրանսիայի առաջնություն, 27-րդ տուր

«Մարսել» - «Սենտ Էթյեն»՝ 2:0

Մարիո Բալոտելի, 12, Ֆլորիան Տովեն, 21 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս