21:57  ,  3 մարտի, 2019

36-ամյա Կվալյարելան գոլերով հավասարվեց Ռոնալդուին

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Սամպդորիան» իտալացի հարձակվող Ֆաբիո Կվալյարելայի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Սպալի» նկատմամբ: 36-ամյա իտալացին խաղի սկզբնամասում 2 գոլ է խփել 7 րոպեի ընթացքում:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Կվալյարելան գոլերի քանակը հասցրեց 19-ի եւ հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին («Յուվենտուս»):

«Սամպդորիան» 39 միավորով 9-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Սպալ» - «Սամպդորիա»՝ 1:2

Ջասմին Կուրտիչ, 90+4 – Ֆաբիո Կվալյարելա, 4, 11

Հեռացում՝ Տյագո Ցիոնեկ, 90+7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով