16:57  ,  3 մարտի, 2019

Արթուր Սարկիսովը «Ենիսեյին» օգնեց ոչ ոքի խաղալ «Ռոստովի» հետ (ֆոտո)

Ձմեռային դադարից հետո վերսկսված ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրում Կրասնոյարսկի «Ենիսեյը» Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում ընդունեց «Ռոստովին»: Գրանցվեց 1:1 հաշիվը:

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը դաշտի տերերի մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման: «Ենիսեյի» դարպասապահը պաշտպանում էր ռուսաստանցի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն:

Կրասնոյարսկի թիմն ունի 11 միավոր եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: «Ռոստովը» 25 միավորով 7-րդն է:

Ռուսաստանի առաջնություն, 18-րդ տուր

«Ենիսեյ» - «Ռոստով»՝ 1:1

Բաբակար Սար, 83 - Բյորն Սիգուրդսոն, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում