Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Գոլդեն Սթեյտը» մրցակցի խաղահրապարակում 120:117 հաշվով ուժեղ է գտնվել «Ֆիլադելֆիայից»: Նախորդ 4 խաղերում NBA-ի գործող չեմպիոնը կրել էր 3 պարտություն:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Գոլդեն Սթեյտի» խաղացող, որը Կեւին Դյուրանտը հավաքել է 34 միավոր:
Լեբրոն Ջեյմսի 27 միավորները չեն օգնել «Լոս Անջելես Լեյքերսին», որը հյուրընկալվելիս պարտվել է «Ֆինիքսին»՝ 109:118:
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:
NBA, կանոնավոր առաջնություն
«Ֆիլադելֆիա» – «Գոլդեն Սթեյտ»՝ 117:120 (32:31, 35:24, 23:38, 27:27)
«Ֆինիքս» – «Լեյքերս»՝ 118:109 (33:26, 33:33, 29:19, 23:31)
«Քլիվլենդ» – «Դետրոյտ»՝ 93:129 (23:42, 15:29, 34:29, 21:29)
«Ինդիանա» – «Օռլանդո»՝ 112:117 (27:27, 33:28, 27:28, 25:34)
«Մայամի» – «Բրուքլին»՝ 117:88 (28:23, 26:21, 30:20, 33:24)
«Դալաս» – «Մեմֆիս»՝ 81:111 (21:33, 28:29, 18:28, 14:21)
«Սան Անտոնիո» – «Օկլահոմա»՝ 116:102 (38:25, 34:38, 20:15, 24:24)
«Դենվեր» – «Նոր Օրլեան»՝ 112:120 (39:27, 32:40, 22:29, 19:24)
«Յուտա» – «Միլուոկի»՝ 115:111 (23:26, 30:20, 20:32, 42:33)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում