11:44  ,  3 մարտի, 2019

UFC 235. Էդմեն Շահբազյանը հաղթել է 38 վայրկյանում

Լաս Վեգասում անցկացված UFC 235 խառը մենամարտերի մրցաշարում հայ մարտիկ Էդմեն Շահբազյանը նոկաուտով հաղթել է ամերիկացի Չարլզ Բերդին: Մենամարտը տեւել է 38 վայրկյան:

UFC-ում 21-ամյա Շահբազյանն անցկացրել է երկրորդ մենամարտը եւ տարել երկրորդ հաղթանակը: Ընդհանուր առմամբ, սա նրա 9-րդ հանդիպումն էր խառը մենամարտերում, որտեղ նա տարել է նույնքան հաղթանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում