01:39  ,  3 մարտի, 2019

«Ռեալ» - «Բարսելոնա». Ռակիտիչի գոլը հաղթական էր (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց Մադրիդի «Ռեալին»: Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով:

Միակ գոլը 26-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Սերխի Ռոբերտոյի փոխանցումից հետո խփեց աշխարհի փոխչեմպիոն, խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը:

«Բարսելոնան» 60 միավորով առաջին տեղում է եւ 10 միավորի առավելություն ունի մեկ հանդիպում քիչ անցկացրած «Աթլետիկոյի» նկատմամբ: «Ռեալը» երրորդն է՝ 48 միավոր:

Հիշեցնենք, որ այս շաբաթ «Բարսելոնան» Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալին» Մադրիդում հաղթել էր 3:0 հաշվով եւ դուրս եկել եզրափակիչ:

Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 0:1 (տեսանյութ)

Իվան Ռակիտիչ, 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում