23:21  ,  2 մարտի, 2019

«Բավարիան» հավասարվեց առաջատար «Բորուսիային»

Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Մյոնխենգլադբախում մրցեց տեղի «Բորուսիայի» հետ: Խորվաթ Նիկո Կովաչի գլխավորած թիմը հաղթեց 5:1 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ հյուրերի լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին:

«Բավարիան» 54 միավորով հավասարվեց Դորտմունդի «Բորուսիային», որը գոլերի տարբերությամբ (3 գոլ շատ է խփել) մնաց առաջին տեղում: «Բորուսիան Մ.»-ն չորրորդն է՝ 43 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Բորուսիա Մ.» - «Բավարիա»՝ 1:5 (տեսանյութ)

Լարս Շտինդլ, 37 - Խավի Մարտինես, 2, Թոմաս Մյուլեր, 11, Ռոբերտ Լեւանդովսկի, 47, 90, 11մ, Սերժ Գնաբրի, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում