23:05  ,  2 մարտի, 2019

Մաքսիմ Մանուկյանը եզրափակիչում ոչ մի հնարավորություն չտվեց ճապոնացի մրցակցին՝ 8:0

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը նվաճեց Բուլղարիայի Ռուսե քաղաքում անցկացվող Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ավանդական մրցաշարի հաղթողի կոչումը: 87 կգ քաշային կարգի եզրափակիչում Մաքսիմ Մանուկյանը ոչ մի հնարավորություն չտվեց ճապոնացի Մասատո Սումիին՝ հաղթելով 8:0 հաշվով:

Մանուկյանը եզրափակիչից առաջ հաղթել էր չինացի եւ եգիպտացի մրցակիցների, նաեւ Հայաստանի հավաքականի ըմբիշ Արթուր Շահինյանին՝ 7:0: Բրոնզե մեդալի համար գոտեմարտին Շահինյանը չի ներկայացել:

82 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտել են Հայաստանի ներկայացուցիչներ Սարգիս Քոչարյանն ու Էդուարդ Սարգսյանը։ 5:0 հաշվով հաղթել է Սարգիս Քոչարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում