21:51  ,  2 մարտի, 2019

ՊՍԺ-ն կամային հաղթանակի հասավ Մբապեի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն արտագնա հանդիպում անցկացրեց «Կանի» հետ եւ հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով:

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առավելության հասավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ:

ՊՍԺ-ն մրցաշարային աղյուսակը գլխավորում է 71 միավորով եւ 20 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Լիլի» նկատմամբ: «Կանը» 20 միավորով 18-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 27-րդ տուր

«Կան» - ՊՍԺ՝ 1:2 (տեսանյութ)

Ռոդրիկե Նինգա, 56 - Կիլիան Մբապե, 59, 11մ, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով