20:55  ,  2 մարտի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» կամային հաղթանակն ու «Մանչեսթեր Սիթիի» 3 միավորը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Բորնմութին»: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 1:0 հաշվով: Աչքի ընկավ ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը: «Մանչեսթեր Սիթին» 71 միավորով առաջին տեղում է: Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Լիվերպուլը» հետ է 2 միավոր:

«Մանչեսթեր Յունայթեդը» կամային հաղթանակ տարավ «Օլդ Տրաֆորդում»՝ «Սաութհեմփթոնի» հետ տնային հանդիպման ընթացքում երկու անգամ լինելով հետապնդողի դերում: Մանչեսթերյան ակումբին հաղթանակ ապահովեց բելգիացի Ռոմելու Լուկակուի դուբլը:

Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի ղեկավարած թիմը հաղթեց 3:2 հաշվով եւ օգտվեց հնարավորությունից շրջանցել «Արսենալին» եւ բարձրացավ չորրորդ տեղ: «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 58 միավոր եւ 1 միավոր է գերազանցում «Արսենալին»:

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Բորնմութ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:1 (տեսանյութ)

Ռիյադ Մահրեզ, 55

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն»՝ 3:2 (տեսանյութ)

Անդրեաս Պերեյրա, 53, Ռոմելու Լուկակու, 59, 89 - Յան Վալերի, 26, Ջեյմս Ուորդ-Պրաուս, 75

Չիրացրած 11մ՝ Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»), 90+4

«Բրայթոն» - «Հադերսֆիլդ»՝ 1:0

Ֆլորին Անդոնե, 78

«Բարնլի» - «Քրիսթալ Փելաս»՝ 1:3

Էշլի Բարնս, 90 - Ֆիլիպ Բարդսլի, 15, ինքնագոլ, Միշի Բատշուայի, 48, Վիլֆրիդ Զահա, 76

«Վուլվերհեմփթոն» - «Կարդիֆ Սիթի»՝ 2:0

Դիոգու Ժոտա, 16, Ռաուլ Խիմենես, 18

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում