15:51  ,  2 մարտի, 2019

«Ալաշկերտը» պարտվեց «Փյունիկին», «Արարատ-Արմենիան» խնդիրներ չունեցավ «Արարատի» հետ խաղում

Ձմեռային խաղադադարից հետո վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: 20-րդ տուրում չեմպիոն «Ալաշկերտը» տանը խաղաց «Փյունիկի» հետ եւ պարտություն կրեց 1:2 հաշվով: Հյուրերն առավելության հասան Արթուր Մինասյանի եւ Դենիս Տալալայի գոլերի շնորհիվ: «Ալաշկերտը» թիմի նորեկ, ռուսաստանցի հարձակվող Ալեքսանդր Պրուդնիկովի գոլի շնորհիվ կրաճտեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չկարողացավ:

Օրվա մյուս խաղում «Արարատ-Արմենիան» Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում մրցեց «Արարատի» հետ եւ հաղթանակ տարավ 4:1 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի հարձակվող Ժան-Ժակ Բուգուին:

«Ալաշկերտը» 18 խաղից հետո 33 միավորով մնաց առաջին տեղում, «Փյունիկը» հետ է 3 միավոր: «Արարատ-Արմենիան» 29 միավորով երրորդն է, սակայն մեկ հանդիպում քիչ անցկացրած «Բանանցը» եւս ունի 29 միավոր: «Արարատը» նախավերջին տեղում է՝ 13 միավոր:

Հայաստանի առաջնություն, 20-րդ տուր

«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 1:2 (տեսանյութ)

Ալեքսանդր Պրուդնիկով, 65 - Արթուր Միրանյան, 3, Դենիս Տալալայ, 51

«Արարատ-Արմենիա» - «Արարատ»՝ 4:1 (տեսանյութ)

Ժան-Ժակ Բուգուի, 11, 51, Անտոն Կոբյալկո, 86, Պետրոս Ավետիսյան, 90+3 - Արտյոմ Սիմոնյան, 63, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում