01:25  ,  2 մարտի, 2019

Դորտմունդի «Բորուսիայի» անսպասելի պարտությունը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում առաջատար Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց 15-րդ տեղում ընթացող «Աուգսբուրգին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով:

Դուբլի հեղինակ դարձավ հարավկորեացի կիսապաշտպան Չժի Դոն Վոնը:

«Բորուսիան» 54 միավորով առաջին տեղում է եւ 3 միավոր է առաջ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Բավարիայից»: «Աուգսբուրգը» վաստակել է 21 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Աուգսբուրգ» - «Բորուսիա Դ.»՝ 2:1 (տեսանյութ)

Չժի Դոն Վոն, 24, 67 – Պակո Ալկասեր, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով