19:20  ,  1 մարտի, 2019

«Ալաշկերտը» խզել է պայմանագիրը Արտակ Դաշյանի հետ

Տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը կիսապաշտպան Արտակ Դաշյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

2016-ի ամռանը թիմի կազմը համալրած փորձառու կիսապաշտպանը 89 պաշտոնական հանդիպման է մասնակցել «Ալաշկերտի» կազմում` դառնալով 12 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: Դաշյանը «Ալաշկերտի» կազմում երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն:

«Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնում Արտակ Դաշյանին` հաջող մրցելույթների համար և հաջողություն է մաղթում նրան հետագա կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում