21:11  ,  1 մարտի, 2019

«Փյունիկը» պայմանագիր է կնքել Մալին ներկայացնող պաշտպանի հետ

Երեւանի «Փյունիկը» պայմանագիր է կնքել Մալին ներկայացնող պաշտպան Դաուդա Տուրեի հետ: 18-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա հայկական ակումբի երկրորդ թիմում, իսկ հետագայում կարող է շանս ստանալ ընդգրկվել գլխավոր թիմ:

«Փյունիկ-2»-ի գլխավոր մարզիչի պաշտոնում Ալբերտ Սարգսյանը փոխարինել է Պատրիկ Պապյանին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում