16:47  ,  1 մարտի, 2019

«Փյունիկի» սեփականատերը Ռուբեն Վարդանյանի աջակցությամբ ստադիոն է ձեռք բերել Դիլիջանում

«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի աջակցությամբ ստադիոն է ձեռք բերել Դիլիջանում: Վերակառուցումից հետո այն կդառնա երեւանյան ակումբի ակադեմիայի մասնաճյուղը: Այդ մասին պատմել է Արթուր Սողոմոնյանը «Փյունիկի» նոր տարբերանշանի շնորհանդեսից հետո, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Փյունիկը» նաեւ բանակցում է Երեւանում հողակտոր ձեռք բերելու ուղղությամբ եւ մոտ է գործարքի ավարտին: Ակումբը մտադիր է կառուցել մարզաբազա եւ 5-8.5 հազար տեղ ունեցող ստադիոն: Այդ պատճառով, «Փյունիկը» այլեւս չի հավակնում Էջմիածնի ֆուտբոլային ակադեմիային:

Արթուր Սողոմոնյանը նաեւ հայտնեց, որ Հայաստանի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Պետրոս Ավեստիսյանը «Փյունիկից» «Արարատ-Արմենիա» է տեղափոխվել 40 հազար դոլարով:

Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը սկսել է մարզչական գործունեություն եւ աշխատանքի է անցել «Փյունիկ-2»-ում: Արզումանյանը լքել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սելեկցիոն ծառայության պետի պաշտոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով