«Ֆուտզալ բիզնես լիգայի» C մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է «Գրանդ Սպորտը»:
Նախկին «Միկա» մարզադահլիճում անցկացված մրցաշարի եզրափակիչում «Գրանդ Սպորտը» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է «Իմեքս Գրուպին»: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով:
Երրորդ տեղի համար խաղում լրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականը 4:9 հաշվով պարտվել է «Յունիբանկին»:
Հաղթող թիմերին պարգեւատրել են ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնի պետ Խորեն Զարգարյանը:
Հիշեցնենք, որ լրագրողների թիմը եւ «Յունիբանկը» փլեյ-օֆֆ էին դուրս եկել B խմբից, իսկ «Գրանդ Սպորտը» եւ «Իմեքս Գրուպը»՝ A խմբից:
Մեկնարկել է նաեւ «Ֆուտզալ բիզնես լիգայի» B մրցաշարի հայտերի ընդունումը:
Ֆոտո՝ «Ֆուտզալ բիզնես լիգայի» մամուլի ծառություն
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում