14:01  ,  1 մարտի, 2019

«Փյունիկի» նոր տարբերանշանը (ֆոտո)

Երեւանի «Փյունիկը» մարտի 1-ին ներկայացրել է նոր տարբերանշանը, ինչպես նաեւ տեղի է ունեցել ակումբի պաշտոնական կայքի շնորհանդեսը:

Միջոցառումից հետո «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը հանդիպել է լրագրողների հետ։

Շնորհանդեսի համար Երեւան են ժամանել ռուս լրագրողներ ու մեկնաբաններ: Մարտի 1-ին «Փյունիկի» մարզաբազայում ընկերական հանդիպում տեղի կունենա լրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականի եւ ռուս լրագրողների միջեւ: Խաղին կմասնակցի նաեւ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը: Հանդիպման մեկնարկը՝ ժամը 17:00-ին:

«Փյունիկի» նախորդ տարբերանշանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս